Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

04.05.2020

 Հարգելի՛ սյունեցիներ

Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Հիվանդներ՝ 15 հոգի, նրանցից
➡️13 հոգի՝ Քաջարանում,
➡️1 հոգի՝ Գորիսում,
➡️1 հոգի՝ Մեղրիում։
Վարակակիրներից 5 հոգի գտնվում է Երեւանում, 10 հոգի՝ Կապանի բժշկական կենտրոնում։
Բուժվել է 24 հոգի,
Մեկուսացված է 25 հոգի,
Ինքնամեկուսացված՝ 163 հոգի։
--------------------------------------------------------------
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը համավարակի դեմ պայքարի մարզային աշխատանքային թիմի մասնակցությամբ մարզպետարանում անց է կացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են իրավիճակի հետ կապված աշխատանքների համակարգման ու կազմակերպական այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ։

❗️Հարգելի՛ քաղաքացիներ, չնայած այսօրվանից արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի ու մի շարք այլ սահմանափակումներ դադարել են գործել, համավարակի վտանգը շարունակում է մնալ, ուստի կարեւոր է յուրաքանչյուրիդ բարձր գիտակցությունը, կարգապահությունն ու պատասխանատու վերաբերմունքը․ շարունակե՛ք խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10