Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՄԵՂՐԻՈՒՄ

13.05.2020

 

Ավարտվել են Մեղրի համայնքում գյուղատնտեսական շուկայի եւ Մեղրու մաքսակետին կից ավտոկայանատեղու կառուցման աշխատանքները, բարեկարգվել են դրանց հարակից տարածքները։

Շինաշխատանքներն իրականացվել են համայնքի տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

«Մեղրի քաղաքում՝ Մ-2 միջպետական ճանապարհի հարեւանությամբ, շուկայի կառուցում եւ հարակից տարածքների բարեկարգում» ու «Ագարակ քաղաքում՝ Մեղրու մաքսակետին կից, ավտոկայանատեղիների եւ դրանց հարող տարածքների բարեկարգում» ծրագրերի համար հատկացվել է ընդհանուր 99 մլն 137 հազար դրամ, որից 48 մլն 685 հազար դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, 50 մլն 452 հազար դրամը՝ Մեղրու համայնքային բյուջեից (որից 43 մլն 474 հազար դրամը հատկացրել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը)։

Աշխատանքներն իրականացրել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33