Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԽՏԱՀԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ

21.05.2020

Ծնունդով սիսիանցի գործարար Կարենո Ստեփանյանն այսօր Սյունիքի մարզպետարանին 70 արկղ ախտահանող նյութեր է հանձնել։

Գործարարը սերտ կապեր ունի Չինաստանի բիզնես-շրջանակների հետ ու Հեբեյի տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին բարեգործական ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում Հայաստան են բերվել 100 000 դոլար արժողությամբ ախտահանող միջոցներ, որոնք Չինաստանում ապացուցել են իրենց արդյունավետությունն ու լավագույնն են համարվում՝ բացառիկ բաղադրության շնորհիվ։ Նյութերը չեն պարունակում ալկոհոլային հումք, ոչնչացնում են միկրոբների մինչեւ 99,999 տոկոսը։

Չինական Youjie Weishi եւ հայկական SIS՛ECO ընկերությունների կողմից համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ Սյունիք բերված նյութերն արդեն իսկ բաժանվել են մարզում՝ տրամադրվել ԲԿ-ների, Սիսիանի համայնքապետարանին, ԱԻՆ ծառայություններին, ոստիկանությանը, հանրության հետ անմիջական կապի մեջ գտնվող այլ հիմնարկների։

Սյունիքի մարզպետարանն իրեն փոխանցված միջոցներից կհատկացնի նաեւ Կապանի համայնքապետարանին՝ իր ենթակայության հիմնարկներում ըստ անհրաժեշտության օգտագործելու համար։

Այսօր մարզպետարանում բարերարը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին ու մարզպետարանի ղեկավարությանը ներկայացրեց բերված միջոցների առանձնահատկություններն ու արդյունավետությունը․ վերջիններս շնորհակալություն հայտնեցին Կարենո Ստեփանյանին այս աջակցության ու հայրենիքի հետ կապը ամուր պահելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53