Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

21.05.2020

 

Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված ներկա իրավիճակի, կատարվող աշխատանքների, տարածման պատկերի, կանխարգելման հետ կապված ու կազմակերպական մի շարք խնդիրներ։ Դրանք տեղում հաստատված հեռակապի միջոցով քննարկվել են նաեւ մարզի բժշկական կենտրոնների հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ մարզի համայնքներում 2019 թվականից անավարտ մնացած ու դեռեւս ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին, 2020 թվականին Սյունիքում նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին եւս։

Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին վերջին ամիսներին մարզի կրթական հաստատություններում իրականացված հեռավար կրթության արդյունքները, ինպես նաեւ խոսվեց ուսումնական տարվա ավարտին առնչվող հարցերի մասին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10