Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՈՒ ԴԻՄԱԿՆԵՐ՝ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՈՂՆԵՐԻՆ
17.06.2020
Սյունիքի մարզի համայնքներում համայնքապետարանների աշխատակիցները, նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով, շարունակում են ակտիվ բացատրական եւ հանրային իրազեկման աշխատանքները բնակիչների շրջանում, մարդաշատ վայրերում։
Շրջայցերի ընթացքում նրանք փողոցներում դիմակ չունեցողներին նաեւ դիմակներ են բաժանում՝ եւս մեկ անգամ հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դնել դիմակներ, հաճախակի լվանալ եւ ախտահանել ձեռքերը, խուսափել մարդկային կուտակումներից, պահպանել ֆիզիկական հեռավորություն: