Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՏԵՎԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ

08.07.2020

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ու մարզպետարանի գլխավոր քարտուղար էդգար Մարտիրոսյանը հուլիսի 7-ին այցելել են Մեղրի համայնք եւ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ ծանոթացել 2019թ․ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով դեռեւս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին։

Նշենք, որ 2019 թվականի սուբվենցիոն ծրագերի մեծ մասը մարզի համայնքներում ավարտվել է, ու մեկնարկել է 2020-ի սուբվենցիոն ծրագրերի գործընթացը, սակայն եղանակային պայմաններով եւ այլ հանգամանքներով պայմանավորված, 2019-ից սկսված որոշ ծրագրեր դեռեւս շարունակվում են, իսկ մարզպետարանում ստեղծված աշխատանքային խումբն այցելում է ու կշարունակի այցելել համայնքներ՝ ծանոթանալու ավարտված ծրագրերի արդյունքներին ու ավարտական փուլում գտնվողների ներկա վիճակին։

Մեղրիում այս պահին կատարվում են հիմնանորոգվող մանկապարտեզի ուժեղացման աշխատանքներ, որում համայնքի ներդրումը 33,2 մլն դրամ է, իսկ ՀՀ պետբյուջեից հատկացումը՝ 61,6 մլն դրամ։

Ջրավազանների նորոգման ու նոր ջրավազանների կառուցման ծրագրում 20 մլն 560 հազար դրամը համայնքի ներդրումն է, 47 մլն 970 հազար դրամը՝ պետբյուջեինը։

Մեղրի քաղաքում զբոսայգու կառուցման համար համայնքը ներդրել է 22 մլն դրամ, պետբյուջեից հատկացվել՝ 18 մլն դրրամ։

Էդգար Մարտիրոսայանն այցելել է նաեւ Քաջարան համայնք ու համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ ծանոթացել այստեղ ընթացող աշխատանքներին։ 2019-ի սուբվենցիոն ծրագրերից Քաջարանում շարունակվում է 4 օբյեկտի շինարարություն․ վերակառուցվում է 1 մարզահրապարակ, 1 պուրակ, 2 խաղահրապարակ, որոնց համար համայնքը ներդրել է 89 մլն դրամ, ՀՀ պետբյուջեից հատկացվել՝ 72 մլն դրամ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10