Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

13.07.2020

 

Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ- ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 

 

Հայտամրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում և բոլոր արժեշղթաներում ներգրավված ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի ներկայացուցիչներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ:

 

Դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝ https://www.mineconomy.am/page/1613:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ.-ի հուլիսի 31-ը:

 

Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Հաջողակ դիմորդները նաեւ կներգրավվեն ԵՄ-GAIA ծրագրի կարողությունների զարգացման և շուկայավարման նախաձեռնություններում՝ իրենց կանաչ/օրգանական բիզնես ծրագրերի հաջող մեկնարկը և առաջընթացն ապահովելու համար: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:

 

Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։

 

Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:

 

Հարցերի դեպքում դիմել`
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ- ԿԳՆՀ)
Էլ. փոստ՝
gaia@ada.gv.at
Facebook`
GAIA Armenia

Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ

Երևանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
Հեռ/բջջ: +374 60 655 955; +374 93 144 635
Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48,

Հեռ.՝ +374 60 65 00 45; +374 93 144 325

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53