Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԶԻՓԼԱՅՆԸ

21.07.2020

Հուլիսի 20-ին բացվեց Հայաստանի ամենաերկար զիփլայնը, որն անցնում է Կապանի վրայով եւ իրար կապում քաղաքի Շինարարների ու Հունան Ավետիսյան թաղամասերը։
Բացման արարողությանը ներկա էին մարզային եւ համայնքային իշխանությունները, գործարարներ, հյուրեր։
Զիփլայնի շինարարությունն սկսվել էր 2019 թվականից, դրա մտահղացման հեղինակն ու ներդնողը կապանցի գործարար, «Գրանդ Հաուս» հյուրանոցային համալիրի սեփականատեր Դավիթ Սողոմոնյանն է։
Երկկողմանի ճոպանների ընդհանուր երկարությունը 1750 մ է, մի կետից մյուս կետը՝ 680 մ է, մյուս ճոպանինը՝ 1080 մետր, որը Հայաստանում ամենաերկարն է։ Ճոպանի բարձրությունը գետնից 118 մ է, որը եւս ՀՀ-ում ամենաբարձրն է, արագությունը մինչեւ 120 կմ/ժ է։
Զիփլայնն իր տեսակով տարբերվում է նաեւ աշխարհում եղած մյուսներից նրանով, որ անցնում է քաղաքի ու միջպետական ճանապարհի վրայով։
Ընդհանուր տուրը՝ մեկ կողմով երթը եւ մյուս կողմով վերադարձը տեւում է մոտ 40 րոպե։
Զիփլայնի գործարկումը լուրջ ներդրում ու նոր զարկ է զբոսաշրջությանը ոչ միայն Կապանում ու Սյունիքում, այլեւ՝ Հայաստանում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37