Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2020Թ․ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․ Կապան համայնք

27.07.2020

 

➡️«Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում»․ ընդհանուր արժեքը` 1 մլրդ 7 մլն ՀՀ դրամ, համայնքի ներդրումը՝ (40%) 403 մլն ՀՀ դրամ, ՀՀ պետական բյուջեի ներդրումը՝ (60%) 604 մլն ՀՀ դրամ։

Ծրագրով նախատեսվում է նորոգել
➖Կապան համայնքի Գր. Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքի ճանապարհը,
➖Գր.Արզումանյան փողոցից դեպի Բեխ թաղամաս տանող ճանապարհը,
➖Մ-2 միջպետական մայրուղուց դեպի Բաղաբերդ թաղամասի թիվ 6, 7, 8, 9, 10, 12 շենքերի բակերը եւ թիվ 2 ՆՈՒՀ տանող ճանապարհը,
➖Մ.Ստեփանյան փողոցից դեպի Ազատամարտիկների փողոց և Բաղաբուրջի հուշահամալիր տանող ճանապարհը,
➖Բաղաբուրջի հուշահամալիրից դեպի Բաղաբուրջ թաղամաս տանող ճանապարհը,
➖Գեղանուշ գյուղի ճանապարհի մի հատվածը,
➖Ա. Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1, 2, 3, 4, 5 բնակելի շենքերի բակերը և ճանապարհը,
➖Արծվանիկ գյուղի ներբնակավայրային ճանապարհահատվածը,
➖Մ.Ստեփանյան փողոցից դեպի թիվ 8 երթուղու կանգառն ընկած մայթերը,
➖Շահումյան փողոցի մայթերը,
➖Կապան քաղաքի Մ.Հարությունյան փողոցի սողանքին հարակից տարածքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 17:57:35