Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

14.10.2020

Հարգելի՛ սյունեցիներ

Այս օրերին ռազմաճակատում տարվող համառ պայքարի համատեքստում ոչ պակաս կարեւոր է մոլեգնող համավարակի ներկա պատկերն ու վիճակագրությունը։

Ցավոք, անչափ մտահոգիչ են հանրապետության ընդհանուր ցուցանիշներն ու ՀՀ առողջապահության նախարարության,  առողջապահական համակարգի մասնագետներն ամեն օր շարունակում են հիշեցնել այս մասին մի՛ վատնեք մեր  բուժանձնակազմի անչափ թանկ ու կենսական ուժերը նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում։ Այդ ուժերը պետք են մեր զինվորների, վիրավոր խաղաղ բնակչության կյանքերը փրկելու համար։

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ի տվյալներով Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւյալ պատկերը

Մարզում կա 164 հիվանդ, որից՝

·         18 հոգի հոսպիտալացված է Երեւանում եւ Կապանի ԲԿ-ում,

·         146 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։

Հիվանդներն ըստ համայնքների

·         41 հոգի՝ Կապանից,

·         22 հոգի՝ Գորիսից,

·         70 հոգի՝ Սիսիանից,

·         12 հոգի՝ Մեղրիից,

·         3 հոգի Քաջարանից,

·         8 հոգի Տեղ համայնքից,

·         8 հոգի Տաթեւ համայնքից։

Հերթական անգամ պահանջում, հորդորում ենք խստորեն պահպանել հակահամաճարակային  կանոնները՝  ամուր թիկունք ապահովելով մեր զինված ուժերի  համար, բացառելով համավարակի մուտքը բանակ, դողալով յուրաքանչյուր զինվորի անգնահատելի առողջության համար։ Խնդրում ենք ՝ մի՛ կորցրեք զգոնությունը, կրե՛ք դիմակ, ախտահանե՛ք ձեռքերը, ներկայումս կատարվող բազմաթիվ մոբիլիզացիոն ու կամավորական աշխատանքների ընթացքում հնարավորինս  պահպանեք սոցիալական հեռավորությունը եւ այս կանոնները, անլուրջ ու թերահավատորեն մի՛ վերաբերվեք ամեն օր հնչող կոչերին ու մի՛ ներկայացրեք տեսակետներ, թե հիմա դրա ժամանակը չէ․․․ Ներկա իրավիճակում բոլորս պետք է հասկանանք, որ սա մեր՝ թիկունքում պայքարողներիս առաջնահերթ պարտքն է։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-10-19 14:56:56