Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ
27.01.2021

Հունվարի 25-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սիսիան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 8 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեք, աշխատանքի տեղավորման, հաշմանդամության կարգ հաստատելու, տանիքի վերանորոգման, բնակարանի վերանորոգման, բնակարանի սեփականաշնորհման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության բոլոր դիմումներին տրվել է դրական լուծում:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են աշխատանքի տեղավորման, հաշմանդամության կարգ հատկացնելու, տանիքի վերանորոգման, բնակարանի վերանորոգման, բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ դիմումները: