Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՄԱԺՈՂՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ․ «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» 22.11.2024
Ֆրանսիայում ընթացող «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 21-ին Լիոնում տեղի է ունեցել «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրով համաժողովը։ -------------------------------------------------------------------- Համաժողովի բանախոսներն էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե...
Մեկնարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի՝ Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կենտրոն Լիոն քաղաք, որտեղ անցկացվում է «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» երկօրյա միջոցառումների շարքը։ Առաջին աշխատանքային հանդիպումը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում էր։ ՀՀ-ից մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի...
ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ 15.11.2024
Այսօր եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև։ Այն վերաբերում է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի «Բաղադրիչ 2»-ին (Կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավում), որն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։...
ՍՅՈՒՆԻՔ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ 14.11.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 13-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ ՄԻՊ-ը մարզպետին ներկայացրել է այն խնդիրները, որ իր մանդատի շրջանակում արձանագրվել են մարզ հերթական այցի ու հանդիպումների ժամանակ։ Քննարկվել են տարբեր ոլորտներում առկա հարցերը, որոնցով քաղաքացիները դիմում եմ և՛ մարզպետի աշխատակազմ, և՛ Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք լուծելի են ՄԻՊ կառույցի աշխատանքի շրջանակում։ Մասնավորապես անդրադարձ է եղել պետական...
ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՍՈՑԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ 13.11.2024
Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի առաջին օրը նշվող Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ Սյունիքի մարզում սոցիալական ոլորտում վաստակ ունեցող չորս աշխատակից բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել էր մարզպետի շնորհակալագրով։ Այսօր Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է նրանց ու հանձնել շնորհակալագրերը, ինչպես նաև անվանական ժամացույցներ նվիրել։ Նրանք են` «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Պողոսյանը, Միասնական...
ՍԻՍԻԱՆԻ ԹԻՄԵՐԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ 12.11.2024
Ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Շամբի (Սիսիան համայնք) միջնակարգ դպրոցի թիմը՝ նվաճելով առաջին հորիզոնականը։։ Իսկ աղջիկների պայքարում Սիսիանի ավագ դպրոցի թիմը զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը։ 1-3-րդ տեղեր գրաված...