Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎՈՒՄ

27.01.2021

Հունվարի 26-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Տաթև  համայնքում կատարել է քաղաքացիների  ընդունելություն։

Ընդունելությանը ներկայացել է 10 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեք, հողամասի սեփականաշնորհման խնդրանքով՝ երկու, աշխատանքի տեղավորման, շենքի սեփականաշնորհման, նպաստի վերականգնման, տանիքի վերանորոգման, Արցախյան պատերազմի մասնակից ուսանող տղայի՝ օրենքով սահմանված արտոնություններից  օգտվելու հարցերով՝  մեկական  քաղաքացի:

Դրամական օգնության դիմումներին տրվել է դրական պատասխան:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են հողամասի սեփականաշնորհման, աշխատանքի տեղավորման, շենքի սեփականաշնորհման, նպաստի վերականգնման, տանիքի վերանորոգման, Արցախյան պատերազմի մասնակից ուսանող տղայի՝ օրենքով սահմանված արտոնություններից  օգտվելու վերաբերյալ դիմումները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46