Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԱՅՔՈՒՄ

27.01.2021

 

Հունվարի 25-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորայք  համայնքում կատարել է քաղաքացիների  ընդունելություն, որին մասնակցում էին նաեւ համայնքի ղեկավարը եւ մարզպետարանի տարբեր ոլորտների պատասխանատուները։

Ընդունելությանը ներկայացել է 12 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով  դիմել էր յոթ, ջրամատակարարման եւ կարկուտի հասցրած վնասի փոխհատուցման, ջրագծի վերականգնման եւ մսի մթերման կազմակերպման, վարկի մարման ու արոտավայրի, վարկի կասեցման, հողի սահմանների ճշտման հարցերով՝  մեկական  քաղաքացի:

Դրամական օգնության դիմումներից  չորսին տրվել է դրական լուծում,  մեկ դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում, երկու դիմում մերժվել է:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ջրամատակարարման եւ կարկուտի հասցրած վնասի փոխհատուցման, ջրագծի վերականգնման ու մսի մթերման կազմակերպման, արոտավայրի եւ վարկի մարման, վարկի կասեցման, հողի սահմանների ճշտման  վերաբերյալ դիմումները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22