Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

16.02.2021

 

Փետրվարի 11-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Մեղրի  համայնքում կատարել է քաղաքացիների  ընդունելություն։

Ընդունելությանը ներկայացել էր 28 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով  դիմել էր քսան, բնակարան տրամադրելու՝ երեք, բնակարանի վերանորոգման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման, երեխայի աչքի վիրահատության, եղբորը հաշմանդամության կարգ հատկացնելու, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը հոսպիտալի վերակազմակերպելու  հարցերով՝  մեկական  քաղաքացի:

Դրամական օգնության դիմումներից տասնութին  տրվել է դրական լուծում, երկուսը գտնվում են ուսումնասիրման փուլում:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են բնակարան տրամադրելու, բնակարանի վերանորոգման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման, երեխայի աչքի վիրահատության, եղբորը հաշմանդամության կարգ հատկացնելու, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը հոսպիտալի վերակազմակերպելու վերաբերյալ դիմումները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-03-05 10:26:45