Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
16.02.2021
Փետրվարի 11-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Մեղրի համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել էր 28 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր քսան, բնակարան տրամադրելու՝ երեք, բնակարանի վերանորոգման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման, երեխայի աչքի վիրահատության, եղբորը հաշմանդամության կարգ հատկացնելու, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը հոսպիտալի վերակազմակերպելու հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից տասնութին տրվել է դրական լուծում, երկուսը գտնվում են ուսումնասիրման փուլում:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են բնակարան տրամադրելու, բնակարանի վերանորոգման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման, երեխայի աչքի վիրահատության, եղբորը հաշմանդամության կարգ հատկացնելու, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը հոսպիտալի վերակազմակերպելու վերաբերյալ դիմումները: