Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

20.08.2021

 «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը մեկնարկող նոր ուսումնական տարում գործունեություն կծավալի նաեւ Սյունիքի մարզում։ 

Հիմնադրամի աշխատանքը մարզի համայնքներում  առավել արդյունավետ դարձնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 18-ին Սյունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ համագործակցության հուշագիր է ստորագրվել Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի ու հիմնադրամի հանրային համագործակցության գծով ղեկավար Վարդան Ղափլանյանի, տարածաշրջանային ղեկավար Նարեկ Մեյրոյանի միջեւ։ Հիմնադրամի պատասխանատուները Նարեկ Բաբայանին են ներկայացրել հիմնադրամի  ծրագրային ուղղություններն ու Սյունիքում նախատեսված աշխատանքը։ «Դասավանդիր Հայաստան»-ը մինչ այժմ գործել է ՀՀ այլ մարզերի ու Արցախի գյուղերում, իսկ 2021-ի սեպտեմբերից  հիմնադրամի ուսուցիչները կդասավանդեն մեր մարզի այն գյուղական դպրոցներում, որտեղ մասնագետների կարիք կա։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24