Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՑ ԴՊՐՈՑԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԸ

15.09.2021

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ ԿԳՍՄ նախարարության ու Քաղաքաշինության կոմիտեի՝ մարզ այցելած մասնագետների հետ սեպտեմբերի 15-ին այցելել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց։ Այցի նպատակն էր նրանց տեղում ծանոթացնել դպրոցի վթարային ու թույլ սեյսմակայունությամբ շենքի անմխիթար վիճակին՝ այն վերադաս մարմիններին ներկայացնելու, տարիներով ձգվող այս խնդրին լուծում գտնելու, ամրացման ու նորոգման աշխատանքներ ձեռնարկելու համար։

Իսկ մասնագետների այցի նպատակը մինչ այդ նախապես ընտրված Կապանի 12 դպրոցներ այցելելն ու ուսումնասիրություններ կատարելն էր՝ դրանց նորոգման հարցի վերաբերյալ մայրաքաղաքում դիտարկումներ ներկայացնելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53