Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԸ

15.09.2021

Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը։

Նրանք Հայաստան են ժամանել Մայր Աթոռում կայացած  միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, բայց այցը երկարացնելով, որոշել են նաեւ գալ Սյունիք։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին  44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակով, առաջացած խնդիրներով, զոհվածների ու ռազմական գործողություններից տուժած ընտանիքների սոցիալական վիճակով։ Բարոնուհին ու իր գործընկերները պատրաստկամություն հայտնեցին աջակցել մարզին, բայց նախ ցանկանում են տեղում ուսումնասիրել ու հասկանալ խնդիրները։ Այդ նպատակով նրանք մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ նաեւ այցելեցին սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղ ու հանդիպեցին բնակչության հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37