Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

11.10.2021

Շարունակվում են սեպտեմբերի վերջից Սյունիքի մարզպետարանում սկսված՝ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի պարբերական հանդիպում-խորհրդակցությունները մարզի դպրոցների տնօրենների հետ։

Այսօր եւս նա հանդիպում է ունեցել մարզի տարբեր տարածաշրջանների մի քանի դպրոցների ղեկավարների հետ։
Քննարկվել են ուսումնական հաստատությունների խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, կրթօջախների սովորողների առաջադիմությունը, մասնագիտական, գույքային հագեցվածությունը, շենքային պայմաններն ու այլ հարցեր։
Ներկաները նաեւ մարզի ղեկավարից հանձնարարականներ են ստացել ուսման որակի բարելավման ու դպրոցներում կարգապահության ապահովման, ինչպես նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակությանը մեծ ուշադրություն դարձնելու վերաբերյալ։
Մելիքսեթ Պողոսյանը տեղեկացրել է, որ մարզպետարանում ձեւավորված՝ ոլորտն ուսումնասիրող հանձնախումբն առաջիկայում անակնկալ այցեր կկատարի դպրոցներ՝ տեղերում ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումն ուսումնասիրելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30