Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է ԳՅՈՒՂԵՐԻ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻՆ

16.11.2021

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն այսօր Սյունիքում էր ու այցելել է Կապանի այն բնակավայրեր, որոնց ճանապարհը փակ է ադրբեջանական անցակետերի տեղադրումից հետո։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ այստեղ աողջապահական համակարգի գործունեության որակին, աշխատանքներ տանել, որպեսզի բնակիչները չտուժեն ստեղծված կացությունից ու բուժսպասարկումն անխափան գործի։ Քննարկվել են տեխնիկական ու կազմակերպական մի շարք հարցեր։
Փոխնախարարը Կապանի ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է գյուղերի բուժակ-մանկաբարձական կետեր, ծանոթացել պայմաններին ու խնդիրներին, հետաքրքրվել այն հիվանդներով, որոնք հնարավոր է անհապաղ հիվանդանոցային բուժման կարիք ունենան։
Գյուղերում այժմ տեղակայվել է շտապօգնության շրջիկ մեքենա, որը շուրջօրյա հերթապահությամբ սպասարկում է վեց գյուղերը։ Բացի դրանից, դիտարկել ու փորձարկել են նաեւ նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհն, ու Կապանի ԲԿ-ի ամենագնաց շտապօգնության մեքենաներից մեկը եւս կսպասարկի Ճակատենն ու ճանապարհի մյուս գյուղերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33