Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԱԽԱՐԱՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԴԻՏԱՐԿԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

14.01.2022

Սյունիքում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․ երկօրյա աշխատանքային այցի նպատակը մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքները դիտարկելն է, նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհների որակի ու հատկապես ձմռանը դրանց անցանելիության ստուգումը։

Այսօր նախարարը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ անցել է Կապան-Ճակատեն կառուցվող նոր ճանապարհով, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել ճանապարհաշինարարների ու երթեւեկող վարորդների հետ։ Այնուհետեւ Գ․Սանոսյանը եղել է Վերին Խոտանան գյուղը շրջանցող եւ Տաթեւ-Լծեն ճանապարհների հատվածներում, որոնց կառուցումը թույլ կտա բեռնատարներին շրջանցել դժվարանցանելի ոլորանները:
Երեկ նա դիտարկել էր Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի, Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։
Գարնանը Սյունիքում կմեկնարկեն այլընտրանքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53