Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՊԱՏԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ
07.04.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ հյուրընկալել է «Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերից մեկի հեղինակ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանին (նախագիծ՝ «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք», ղեկավար` Վարդուհի Օհանջանյան):
Արտյոմը պատրաստվում է առցանց մասնակցել մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին:
Մարզպետը աշակերտի հետ զրուցել է նրա նախասիրությունների, գիտության հանդեպ վերաբերմունքի, երազանքների, առաջիկա ծրագրերի ու առօրյայի մասին, հետաքրքրվել, թե ինչ է անհրաժեշտ առաջիկա գիտափորձերի ու նախագծերի կյանքի կոչման համար, խոստացել աջակցել ու բոլոր նախաձեռնություններում լինել շնորհաշատ պատանու կողքին։