Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 19.02.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանում քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Նրանք մարզպետին են դիմել աշխատանքի տեղավորման, առողջապահական, սոցիալական, հողօգտագործման, ջրամատակարարման, բնակապահովության, բիզնեսին աջակցելու, իրավունքների պաշպանության, ֆինանսական ու այլ խնդիրներով։ Հարցերի մի մասին տեղում լուծում է տրվել, մյուսները քննարկվում են մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում՝ լուծումներ գտնելու նպատակով։

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԻԻՀ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ 10.02.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Սուրեն Քեսեջյանն ու մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ փետրվարի 8-ին մարզկենտոնում մասնակցել են Կապանում ԻԻՀ հյուպատոսության կազմակերպած՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցում էին Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, Կապան, Քաջարան, Մեղրի համայնքների ղեկավարները, հոգևոր այրեր, ուժային կառույցների ղեկավարներ, հյուրեր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի...

ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ 05.02.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն փետրվարի 4-ին աշխատանքային շրջայցը շարունակել են Մեղրիում։ Նրանց ուղեկցում էին Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, մարզպետի աշխատակազմի ու WFP-ի ներկայացուցիչներ։ Մեղրու Ալվանք գյուղում դիտարկվել է միջնակարգ դպրոցի 500 քմ հարակից տարածքում WFP-ի աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգին՝ որն ապահովված է նաև կարկտապաշտպան ցանցերով ու կաթիլային...

ԱՅԳԻՆԵՐ, ՋԵՐՄՈՑՆԵՐ, ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ 04.02.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն փետրվարի 3-ին այցելել են մարզի Կապան համայնքի Շիկահող, Ներքին Հանդ և Ծավ գյուղական բնակավայրեր՝ դիտարկելու WFP-ի՝ մարզպետի աշխատակազմի հետ փոխգործակցությամբ այստեղ իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները, հանդիպելու շահառուների հետ, քննարկելու արդյունավետությունը։ Մասնավորապես, նրանք Շիկահողում այցելել են ազնվամորու այգի և կարճ...

ԱՎԵՏԻՍ 03.02.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա առաջին՝ հունվար ամսին ծնվել է 91 երեխա՝ 41 տղա, 50 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 25, -Գորիսի ԲԿ-ում՝ 43, -Սիսիանի ԲԿ-ում՝ 17, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 6 երեխա։

ՆՈՐ ՇՈՒՆՉ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.01.2025
Հունվարի 29-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարի, մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոյի և Ապակենտրոնացված համագործակցության և քաղաքացիական հասարակության հարցերով կցորդ Էմի Ֆոժանեի հետ այցելել է Սյունյաց մեծ անապատ (Հարանց անապատ): Այստեղ դեսպանատան կողմից իրականացվող ծրագրի շրջանակում բարեկարգվել ու անցանելի է դարձել դեպի...