Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.04.2022
Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ապրիլի 7-ի գեղեցիկ ու հոգեւոր խորհուրդ ունեցող տոնի առիթով։
Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որ Հայ առաքելական եկեղեցին հռչակել է նաեւ «Մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր», հերթական առիթն է փոխանցելու ձեզ մեր երախտագիտությունը նրա համար, որ ինչպես բոլոր ժամանակներում ու մշտապես, այնպես էլ դժվարին ու ինչ-որ տեղ պատմական մեր օրերում պատվով եք տանում հայ կնոջը բաժին հասած առաքելությունը, շարունակում մեր արժեքների փոխանցման, ճիշտ ոգով սերունդ դաստիարակելու ու հայապահպանության դերը․ շնորհակալ ենք այս ամենի համար։
Այսօր՝ խոնարհումս մեր անգնահատելի այն հայ մայրերին, որ կորստի սուգ ունեն հոգում․ ապրելու կամք, սփոփվելու հույս եւ ուժ ձեզ․․․
Սիրելի՛ կանայք, եղե՛ք միշտ առողջ ու գեղեցիկ, ու ձեր անսպառ սիրով եւ ջերմությամբ միշտ լցրեք հայ օջախները՝ սփռելով բարություն, նվիրվածության ու հոգատարության անկրկնելի օրինակ լինելով յուրաքանչյուրիս համար։
Խաղաղութո՛ւն, չմարող հմայք բոլորիդ, հավերժ գարուն՝ ձեր սրտերում եւ հոգիներում։