Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՄԱՐԶԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

20.09.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Չաարատ Կապան» ՓԲ  ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին։

Մարզպետը տնօրենից հետաքրքրվել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պայմաններում կոմբինատի գործունեության ու արտադրության կազմակերպման գործընթացով՝ կարեւորելով  նրա բնականոն աշխատանքի ապահովումը Կապան համայնքի կյանքում։

ՌՂուկասյանն ու ընկերության տնօրենը քննարկել են ստեղծված իրավիճակում մարզում՝  հատկապես սահամանամերձ բնակավայրերում առաջ եկած  խնդիրներն ու հրատապ կարիքները։

ԴԹովմասյանն իր ու «Չաարատ Կապանի» պատրաստակամությունն է փոխանցել՝ աջակցելու մարզային իշխանությանը՝ առաջնահերթ խնդիրների ու ծագած հարցերի լուծման գործում, ինչպես նաեւ ակտիվորեն շարունակելու համագործակցությունը, որի համար մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53