Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

20.09.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապան քաղաքում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի շինհրապարակներ։

ՀՀ անկախացումից հետո առաջին անգամ քաղաքում մեկնարկած բնակելիների շինարարության աշխատանքները սեպտեմբերի 13-ին ու դրան հաջորդած լարվածությամբ լի օրերին ոչ մի պահ չեն դադարել․․․
Շահումյան փողոցում կառուցվող համալիրի երկու 13-հարկանի շենքերից առաջինը շահագործման կհանձնվի արդեն այս տարեվերջին, երկրորդն աստիճանաբար վեր է բարձրանում։
Երկաթուղայինների փողոցում կառուցվող շենքի շինաշխատանքներն առավել վաղ փուլում են։
Ծանոթանալով ապագա շենքերի նախագծերին, շրջակայքի բարեկարգման ծրագրերին, առաջարկվող բնակարանների պայմաններին՝ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնությունների հեղինակ գործարարներին՝ աշխատանքները բնականոն հունով շարունակելու, Կապանում նորակառույցում հարմարավետ բնակարան ունենալու երիտասարդ ընտանիքների ցանկությունը հնարավոր դարձնելու, աշխատատեղեր ապահովելու համար՝ այս գործելակերպով ցույց տալով, որ մարզկենտրոնում մարդիկ ապրում, ապագա են ծրագրում ու բնակարանամուտի սպասում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53