Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

11.11.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հյուընկալել է ֆրանսիական «Elise Care» առողջապահական բարեգործական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դարա Թահային ու Հայաստանում կազմակերպության մարդասիրական առաքելության ղեկավար Արմեն Թաշչիին։

Նրանց այցի նպատակն էր ներկայացնել առողջապահական այն նախագիծը, որը նախատեսում են իրականացնել Սյունիքում․ «Elise Care»-ը մարզում կտեղադրի շարժական կլինիկա՝ հագեցած բժշկական սարքավորումներով, դեղորայքով ու մասնագետներով, որը կշրջի եւ անվճար առողջապահական ծառայություններ կմատուցի այն բնակավայրերում, որտեղ կլինի դրա կարիքը։ Նման կլինիկա ամռանը կազմակերպությունն արդեն գործարկել է Շիրակում։

Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար ու վստահեցրեց, որ թե՛ մարզային իշխանությունները, թե՛ մարզի առողջապահական հիմնարկները պատրաստ են աջակցել ու սերտորեն համագործակցել կազմակերպության հետ՝ կլինիկան հնարավորինս շուտ մարզում տեղադրելու եւ նրա արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։ Ռ․Ղուկասյանը կարեւորեց կլինիկայի այցերը հատկապես սահմանամերձ բնակավայրեր։ «Այն, ինչ անում եք մարզի համար, հույժ կարեւոր է ու այս պահին պահանջված», - ասաց նա։

Հյուրերը հակիրճ ներկայացրեցին նաեւ «Elise Care» կազմակերպությունը․ այն Փարիզում 2012-ին հիմնադրել է ֆրանսահայ բժիշկ ու բարերար Էլիզ Պողոսյանը, եւ առողջապահական գործունեություն է ծավալել պատերազմական գոտիներում՝ հրատապ բժշկական ու հոգեբանական օգնություն տրամադրելով մարդկանց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-18 14:40:55