Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ․ ԿԱՊԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

18.11.2022

Սյունիքի մարզպետարանի նախաձեռնած ծրագրի շրջանակներում մարզում շարունակվում է մշակութային շրջագայությունը։

Նոյեմբերի 18-ին Կապան համայնքի պատվիրակությունը «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառման շրջանակներում հյուրընկալվեց Գորիսում։

 

Կապանի համայնքապետարանի, տարբեր մշակութային կրթօջախների մասնագետներն ու տաղանդավոր սաներն այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան և քաղաքային պատկերասրահ, Ա. Բակունցի և Ս. Խանզադյանի տուն-թանգարաններ։
Հյուրերը օրվա երկրորդ կեսն անցկացրեցին Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում, մասնակցեցին բաց դասի ու վայելեցին հատուկ իրենց համար կազմակերպված համերգը։
Օրն ավարտվեց սուրճի սեղանի շուրջ՝ մասնագիտական բեղուն քննարկմամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10