Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

02.02.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունվարի 31-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ու Ռազմավարական զարգացման գործակալության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրել են «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագիրը, որն իրականացնում են այս կազմակերպությունները ( նաև՝ Մանկական զարգացման հիմնադրամը) համատեղ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։
Հյուրերը խոսեցին նաև 12 ամիս տևողությամբ ծրագրի բաղադրիչների մասին, որոնք են՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, կարողությունների զարգացում, սոցիալ-տնտեսական պլանավորում, տնտեսական վերականգնում, մարդասիրական օգնություն և սոցիալական աշխատանք։
Ծրագիրն իրականացվում է Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերում․ մեր մարզում որպես շահառու ընտրվել է Սիսիան համայնքի երեք բնակավայր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29