Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ

03.02.2023

Կենսաբանություն առարկայից դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլն այս տարի առաջին անգամ անցկացվեց երկու փուլով՝ գործնական ու տեսական։
Նախկինում գործնական աշխատանք դպրոցականները կատարում էին միայն օլիմպիադայի հանրապետական փուլում, իսկ այս տարվանից մարզային փուլում նորամուծությունը կօգնի հաղթողներին առավել պատրաստված ներկայանալ մայրաքաղաք։
Աշակերտները հնարավորություն ունեցան առարկայից տեսական գիտելիքները կիրառել նաև գործնականում, իսկ փորձարարական աշխատանքների համար նրանք ապահովվել էին անհրաժեշտ պարագաներով ու նյութերով։
Մարզային փուլը հաղթահարած դպրոցականները կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-12 17:17:43