Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ - 2

07.02.2023

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Սիսիան աշխատանքային այցի շրջանակում եղել է Դաստակերտ, Նժդեհ, Ցղունի, Տորունիք, Ախլաթյան և Բնունիս բնակավայրերում։
Հանդիպումների ժամանակ բնակիչների բարձրացրած խնդիրները բազմազան էին ու բազմաբնույթ։
Դաստակերտում մարզի ղեկավարին են ներկայացրել զբաղվածության, ջրագծերի նորոգման, բարդ տեղանքներում անհրաժեշտ գյուղտեխնիկայի ու այլ խնդիրներ։ Ռ․Ղուկասյանը եղավ նաև Դաստակերտի միջնակարգ դպրոցում։
Նժդեհ գյուղում առաջնայինը խմելու ջրի մատակարարման վիճակն ու որակն էին։ Տորունիքում բնակիչներին հուզողը ոռոգման ջուրն էր և գյուղտեխնիկայի բացակայությունը։
Ախլաթյանում մանկապարտեզի կարիք ունեն, բարձրաձայնեցին նաև խմելու ջրի որակի, գիշերային լուսավորության, հանդիսությունների սրահի ու մշակույթի տան նորոգման, աղբահանության, միջբնակավայրային տրանսպորտի անհրաժեշտության մասին։
Բնունիս գյուղում խնդիրներից առաջնայինը ոռոգման ու խմելու ջրագծերի նորոգումն էր, ինչպես նաև գերեզմանատեղի համար տարածքի հատկացումը։
Արձանագրված խնդիրների վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց մարզպետարանի` իրեն ուղեկցող ղեկավար կազմի անդամներին, իսկ որոշ հարցեր արդեն իսկ լուծման ընթացքում են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53