Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ՎԹԱՐՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԸ

10.03.2023

Մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզի Օխտարի միջնակարգ դպրոցի աշակերտներին ու աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը Նորաշենիկ-Կապան ճանապարհին վթարվել ու հայտնվել է ձորում։

Վթարի հետևանքով տուժած 24 հոգի տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ նրանք անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։
Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․Դ․-ի մահը։
Խնդրում ենք հետևել պաշտոնական լրատվությանը:
---------------------------------------------------------------------
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։
Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 12:48:16