Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐՇԱՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՆ

05.05.2023

 Այսօր մարզկենտրոն Կապանում կայացավ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած «Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավը:

Կապանի 8 դպրոցների աշակերտներ քայլերթով հասել են քաղաքի կենտրոնական հրապարակ։ Այնտեղ տեղադրված տաղավարներում տարբեր առողջապահական կառույցներ քարոզում էին առողջ ապրելակերպը, նաև մատուցվում էին առողջ ու ճիշտ սննդակարգի մաս կազմող ուտելիքներ։
Տաղավարներով շրջեց նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` ծանոթանալով հանրային իրազեկման բաղադրիչներին։
Միջոցառման բացմանը ներկաներին ողջունեցին Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ՀՀ առողջապահության նախարության ներկայացուցիչ (ծրագրի ղեկավար) Քրիստինե Գալստյանը, Կապանի համայնքապետարանի և հոգևորականության ներկայացուցիչներ:
Հրապարակում կազմակերպվեցին նաև սպորտլանդիա, մարզական խաղեր, ելույթ ունեցան Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սաները։
Նման արշավներ կազմակերպվելու են Հայաստանի բոլոր մարզերում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 12:48:16