Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ

28.12.2023

#Սյունիքի մարզի #Տաթև համայնքը, որը ներառում է միայն գյուղական բնակավայրեր (8 գյուղ), 2023 թվականին ներկայացրել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող մեկ ծրագիր.
-«Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի համար ոռոգման ջրի ցանցի կառուցում»․ -ծրագրի ընդհանուր արժեքը 96 մլն 607 հազար դրամ է, որում պետական բյուջեից համաներդրումը 48 մլն 303 հազար դրամ է։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, ծրագիրը կավարտվի 2024թ․։
———————————————————————
#Տաթև համայնքում 2023թ․ ավարտվել են նախորդ տարվանից մեկնարկած մի շարք ծրագրեր․ դրանք են.
-Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի վերանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն 828 հազար դրամ է, որից 33 մլն 38 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
-Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի մանկապարտեզի շենքի մի հատվածի վերանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը 29 մլն 870 հազար դրամ է, որից 23 մլն 896 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
Նշենք, որ մանկապարտեզի այլ հատվածներ ևս նախորդ տարիներին նորոգվել են սուբվենցիոն ծրագրով։ Այն այժմ դարձել է առավել հարմարավետ և նորագույն պահանջներին համապատասխան:
-Տաթև համայնքի Տաթև բնակավայրի ՆՈՒՀ-ի վերանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը 28 մլն 744 հազար դրամ է, որից 20 մլն 121 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
-Շինուհայր, Տաթև, Խոտ, Հալիձոր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի շենքերի տանիքներին և «Հ 46» հանրապետական ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի գիշերային լուսավորության ցանցի էներգիայի սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում․ ծրագրի ընդհանուր արժեքը 111 մլն 630 հազար դրամ է, որից 83 մլն 722 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
-Տաթև համայնքի վարչական տարածքով անցնող «Հ 46» հանրապետական և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի երկայնքով գիշերային լուսավորության ցանցի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 348 հազար դրամ է, որից 84 մլն 208 հազար դրամը ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինն է։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 11:46:52