Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԱՌԱՆՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՕՐ» ԱՐՇԱՎ

«ԱՌԱՆՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՕՐ» ԱՐՇԱՎ 06.10.2026

  Հարգելի՛ քաղաքացիներ, հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին։ Այդ օրը նախապատվությունը տվե՛ք քայլքին, հեծանիվին կամ հանրային տրանսպորտին։ Միասին խթանենք ակտիվ տեղաշարժն ու առողջ ապրելակերպը»։ Օրվա ընթացքում ձեր կատարած քայլերին կարող եք հետևել ԱՌՈՂՋ հավելվածի միջոցով։  Ներբեռնե՛ք այն, գրանցե՛ք ձեր ֆիզիկական ակտիվությունը և կիսվե՛ք արդյունքներով սոցիալական ցանցերում՝ ձեր օրինակով նաև մյուսներին ոգեշնչելով ավելի շատ շարժվել և առողջ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2026

  Մեզանից շատերի կյանքում կա գոնե մեկ ուսուցիչ, որի խորհուրդը, ճիշտ պահին ասված խոսքն ու վերաբերմունքն աննկատ, բայց հաստատուն կերպով ուղեկցում են մեզ տարիներ շարունակ: Ուսուցչի աշխատանքի իրական արդյունքը միշտ չէ, որ անմիջապես տեսանելի է։ Այն ակներև է դառնում ժամանակի մեջ, երբ դպրոցական նստարանից կյանք մտած պատանին վերածվում է իր գործը բարեխղճորեն կատարող մասնագետի, սեփական երկրի հանդեպ հոգածություն ունեցող մարդու և պատասխանատու քաղաքացու։ Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում...

Ուսուցչի օրը Սյունիքի մարզպետի աշխատակազմում

Ուսուցչի օրը Սյունիքի մարզպետի աշխատակազմում 05.10.2026

  Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ, Սյունիքի մարզպետի շնորհակալագրերի են արժանացել մարզի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ և համայնքային ծառայողներ։ Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած ընդունելության ժամանակ ներկաներին ողջունել են մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով ներկաներին՝ փոխմարզպետն ընդգծել է ուսուցիչների և...

Տեղի ունեցավ «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը

Տեղի ունեցավ «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը 02.10.2026

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ, հյուրեր և երիտասարդներ։ Ողջունելով ներկաներին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից՝ Հայկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԼՈՂԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԼՈՂԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 02.10.2026

  Այսօր Կապանում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Սյունիքում լողի մրցաշարին մասնակցել են հայտագրված 19 դպրոցների 80 սովորողներ։ Այն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ 8-12 և 13-17 տարեկաններ։ Մրցուղիներում ընթացել է լարված ու համառ պայքար, որտեղ լողորդները ցուցադրել են մարզական բարձր պատրաստվածություն, կամքի ուժ և հաղթելու ձգտում։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած...

ԱՎԵՏԻՍ

ԱՎԵՏԻՍ 01.10.2026

  Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած սեպտեմբեր ամսին ծնվել է 71 երեխա՝ 35 տղա, 36 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 33, -Գորիսի ԲԿ-ում՝ 25, -Սիսիանի ԲԿ-ում՝ 11, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-07 16:24:20