Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել, շնորհակալագրեր ու դրամական պարգևներ է հանձնել Գորիսի պետական համալսարանի չորս ուսանողի

06.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել ու շնորհակալագրեր է հանձնել Գորիսի պետական համալսարանի չորս ուսանողի․ նրանք ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում (անցկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն) «Լավագույն ուսանող» կոչմանն են արժանացել՝ բարձր պահելով Գորիսի պետական համալսարանի ու սյունեցի ուսանողների պատիվը։

Մարզպետի 2024թ․ մարտի 5-ի որոշմամբ շնորհակալագրի են արժանացել:

Մելանյա Թևոսյանը․ 2022թ․ մրցույթում հայագիտության ոլորտում բակալավրի կրթական ծրագրով ճանաչվել է «Լավագույն ուսանող» ու զբաղեցրել առաջին տեղը («Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ)։

Աստղիկ Լալաբեկյանը․ 2023թ․ մրցույթում հումանիտար գիտությունների ոլորտում բակալավրի կրթական ծրագրով ճանաչվել է «Լավագույն ուսանող» ու զբաղեցրել առաջին տեղը («Պատմություն» մասնագիտությամբ)։

Անի Ղավալբաբունցը․ 2023թ․մրցույթում հայագիտության ոլորտում բակալավրի կրթական ծրագրով ճանաչվել է «Լավագույն ուսանող» ու զբաղեցրել երկրորդ տեղը («Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ)։

Հայկուշ Արզանյանը․ 2023թ․ մրցույթում հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով ճանաչվել է «Լավագույն ուսանող» ու զբաղեցրել երկրորդ տեղը («Պատմություն» մասնագիտությամբ)։

Մարզպետը շնորհակալագիր է հանձնել նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցին՝ ԳՊՀ-ի գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, կրթական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում ու կարևորագույն իրադարձություններում համալսարանի պրոֆեսորադասախոսական, ուսանողական համակազմն ակտիվորեն ներգրավելու և այդ աշխատանքները նպատակասլաց ղեկավարելու համար։

Ուսանողները մարզպետից նաև դրամական խրախուսանք են ստացել, ԳՊՀ ռեկտորը՝ անվանական ժամացույց։

Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել ուսանողներին ու բուհի ղեկավարին ուսումնական գործընթացի հանդեպ ուշադրության, հասարակական կյանքում ակտիվության, կրթական ոլորտում գրանցած հաջողությունների համար։ Ռ․Ղուկասյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ուսանողների կողմից մարզպետի աշխատակազմ ներկայացվելիք նախաձեռնություններին, նոր մեխանիզմներ մշակել ուսման բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող սովորողներին խրախուսելու համար։

Տիգրան Վանդունցը ներկայացրել է ԳՊՀ-ի արձանագրած առաջընթացը այլ ոլորտնեորւմ ևս, ինչպես նաև պատմել առաջիկա ծրագրերի մասին։

Հիշեցնենք, որ Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 12:32:22