Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐ՝ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԵՐԻՆ
06.06.2024
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ և ելնելով սահմանամերձ գյուղերում առկա խնդիրների առաջնահերթությունից՝ էլեկտրական հովիվներ է հատկացրել մարզի 16 բնակավայրերում տեղադրելու համար։
Դրանք տեղադրվել են Տեղ համայնքի Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Տեղ, Արավուս և Կոռնիձոր, Գորիս համայնքի Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և Ակներ, Կապան համայնքի Ճակատեն, Ներքին Հանդ, Եղվարդ, Դավիթբեկ և Շիկահող ու Սիսիան համայնքի Նորավան գյուղերում։
Ընդհանուր առմամբ Սյունիքի այս բնակավայրերին հատկացվել է էլեկտրական հովիվների 45 կոմպլեկտ։
Նշենք, որ աշխատանքը կատարվել է ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում (Բաղադրիչ 2) հակամարտությունների փոխակերպմանը» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրը «EU4Dialogue» առավել ընդգրկուն ծրագրի երկրորդ բաղադրիչն է, որի նպատակն է բարելավել Հարավային Կովկասում հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանները, նպաստել շահառուների սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը եւ բարձրացնել մարդկային անվտանգության մակարդակը:


