Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔ-ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

20.06.2024

 Հունիսի 19-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը հյուրընկալեցին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետարանի Պլանավորման և հետազոտությունների գրասենյակի տնօրեն Սեմուել Ասեֆային և Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։

Նրանց այցը Սյունիք օրերս Երևանում կայացած Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումների ու պայմանավորվածության արդյունքում էր։
Էդգար Մարտիրոսյանը ողջունեց հյուրերին Սյունիքի մարզպետի անունից ու շնորհակալություն հայտնեց մարզ այցելելու առաջարկն ընդունելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն ոլորտները, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն ու սերտ գործընկերային հարաբերություններ Սյունիքի մարզի ու Կալիֆորնիայի նահանգի միջև։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները ԱՄՆ-ից ժամանած պաշտոնյաներին ներկայացրեցին այդ ոլորտներն ու առավել մանրամասնորեն խոսեցին հնարավոր փոխգործակցության շրջանակի մասին, որի համատեքստում իրագործելի կլինի նաև ամերիկյան կողմի առաջադեմ փորձը։
Անդրադարձ եղավ Սյունիքի ու Կալիֆորնիայի միջև կնքվելիք համագործակցության հուշագրին ևս, որի շուրջ աշխատանքներ են տարվում։
Մարզպետի աշխատակազմի անդամները Սեմուել Ասեֆային ուղեկցեցին նաև որոշ պետական մարմիններ, որոնք նրան հետաքրքրում էին հնարավոր համագործակցության առումով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 12:32:22