Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

26.06.2024

 Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրվել է խորհրդակցություն՝ Սյունիքի մարզում հնարավոր հեղեղումներից բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի մասնակցությամբ, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Խորհրդակցության առիթը օդերևութաբանական կանխատեսումներն են հորդառատ տեղումների ու դրանցով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրի գետերի ավազաններում սպասվող ջրի ելքերի զգալի մեծացումների մասին։
Մարզային համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուները Ռոբերտ Ղուկասյանին մանրամասնորեն զեկուցեցին մարզի համայնքներում առկա սելավատարների մաքրման, ջրամբարների լցվածության մակարդակի, գետերում այս պահին առկա ջրի քանակի ու վտանգավորության աստիճանից դրանց ցածր լինելու տոկոսի մասին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի համայնքների, արտակարգ իրավիճակներին առնչվող բոլոր կառույցների հետ հնարավոր հեղեղումների դեպքում աշխատելու, տեղեկատվության հրատապ փոխանակման , բնակչության իրազեկման հետ կապված գործընթացների մեխանիզմները։
Կարևորվեց հատկապես ափամերձ հատվածներում բնակվողներին կամ տնտեսական գործունեություն ծավալողներին իրազեկելու աշխատանքը, մարզի մայրուղիների վիճակի մասին պարբերաբար տեղեկատվություն հրապարակելը։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ: Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։
Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրի գետերի ավազաններում հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 12:32:22