Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

27.06.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը հունիսի 26-ին ընդունել են Ավստրիական զարգացման գործակալության գլխամասային գրասենյակի (Վիեննա) ծրագրերի ղեկավար Պետրա Օբերբերգերին, «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» թիմի ղեկավար Յարեկ Զարիխտային և այլ ներկայացուցիչների։

Ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում․ այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման գործակալության կողմից, իրականացնողը վերջինս է։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքի միջոցով ամեն ինչ կարվի որակյալ և արդյունավետ, ու գոհ կլինեն և՛ երկու կողմերը, և՛ շահառուները։ Նրանք նաև որոշ առաջարկներ են ներկայացրել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհների համար Սյունիքի մարզի համայնքներից ներկայացված նախագծերի հետ կապված հարցեր․ դրանք ուղղված են լինելու համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։
Անդրադարձ է եղել նաև ծրագրի մեկ այլ բաղադրիչի՝ մարզում փոքր բիզնեսի զարգացմանն աջակցելուն ուղղված դրամաշնորհներին ու մեկնարկող ծրագրերին։
Կազմարկերպության ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուները ևս մեկ անգամ սերտ համագործակցության ու արդյունավետ փոխգործակցության պատրաստակամություն են հայտնել՝ ծրագրի բարեհաջող ընթացքն ապահովելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16