Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԻ 100-ԱՄՅԱԿԸ 12.11.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Շնորհավորելով կապանցիներին քաղաքում 100-ամյա պատմությամբ դպրոց ունենալու կապակցությամբ՝ նա նշեց․ « Վստահ եմ, որ 100 տարի առաջ այն մարդիկ, որ Կապանում դպրոց բացեցին, ունեին երազանք, որ այստեղ երեխաները պետք է լավ կրթություն ստանան։ Եվ մեկդարյա պատմություն ունենալն այսօր պարտավորեցնող է թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար»։...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2025
Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առիթով։ Զարգացող, կայուն ու քաղաքացիների համար բարեկեցիկ միջավայր ապահովող համայնքները մեր երկրի առաջընթացի գրավականներից են։ Համայնքային մակարդակում են ծնվում շատ կարևոր նախաձեռնություններ, սահմանվում լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները, բարձրաձայնվում քաղաքացիների կենսական խնդիրների մասին։ Մեր համայնքների...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԵՂՐԵՑԻՆԵՐԻՆ 08.11.2025
Այսօր տոն է Մեղրիում՝ նշվում է քաղաքի օրը, որի կապակցությամբ շնորհավորում եմ նրա բնակիչներին։ Սա քաղաքի հանդեպ սերն ու հոգատարությունն արտահայտելու օրն է, որը կարևոր է բոլորիս համար, նրա բնակիչների համար՝ թե՛ այստեղ ծնվածների, թե՛ նրանց, ում տունն է այժմ Մեղրին։ Հայաստանի ամենաքաղցրահամ մրգերի օրրանի համբավից ու հետաքրքիր կոլորիտը պահպանած բնակավայրերի շարքում լինելուց զատ, Մեղրին այսօր կարևոր ենթակառուցվածքների հանգույց է, որոնք կենսական են ոչ միայն մեր մարզի ու ողջ Հայաստանի...

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ 06.11.2025
Այսօր կայացել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի՝ գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, հրավիրված էին նաև աշխատակիցներ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կապանի բաժնից, ՄՍԾ Կապանի տարածքային կենտրոնից, Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնից։ Օրակարգի հիմնական թեման ընտանեկան բռնությունն էր։ Հարցի մասին զեկուցել է...

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ 16.10.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկվա այցերն սկսեց Կապանի պոլիկլինիկայից, որի շենքն այժմ նորոգվում է (մինչ պոլիկլինիկայի համար նոր մասնաշենքի կառուցումը) ՀՀ պետբյուջեից հատկացված 120 մլն դրամով։ Հոկտեմբերի 15-ի շրջայցի ընթացում դիտարկված սուբվենցիոն ծրագրերից են․ Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում։ Ծրագրի արժեքը՝ 292 մլն դրամ, որում պետական ներդրման մասնաբաժինը՝ 80% կամ 233,6 մլն դրամ։ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի...

ԱՅՑԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԺԴԵՀԻ ՇԻՐՄԻՆ ԾԱՂԿԱԴՐՈՒՄԻՑ 15.10.2025
Հոկտեմբերի 14-ի շրջայցը Կապանում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն սկսեց Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ծաղկադրումից։ Երեկ դիտարկված տեղամասերում իրականացվել կամ ընթանում են հետևյալ ծրագրերը Գ․Նժդեհի, Մ․Ստեփանյան, Ազատամարտիկների փողոցներում 2020-2022թթ․ սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում։ Ընդհանուր արժեքը՝ 63,2 մլն ՀՀ դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 51,4 % կամ 32,5 մլն դրամ։ Հիմնանորոգվել են Կապանի Գ․Նժդեհի...


