Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՍՈՑԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ
13.11.2024

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի առաջին օրը նշվող Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ Սյունիքի մարզում սոցիալական ոլորտում վաստակ ունեցող չորս աշխատակից բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել էր մարզպետի շնորհակալագրով։
Այսօր Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է նրանց ու հանձնել շնորհակալագրերը, ինչպես նաև անվանական ժամացույցներ նվիրել։
Նրանք են`
«Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Պողոսյանը,
Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի՝ արդեն վաստակած հանգստի անցած աշխատակից Ռուզաննա Գալստյանը,
Սյունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Արփինե Քարամյանը։
Շնորհակալագրի է արժանացել նաև Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Մարիաննա Աբգարյանը․ նրան շնորհակալագիրը կփոխանցվի տեղում։
Սյունիքի մարզպետը ևս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նման պատասխանատու բնագավառում նվիրված ու սրտացավ ծառայության համար։
Զրույցի ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը հետաքրքրվել է նաև նրանց անցած աշխատանքային ճանապարհով, մասնագիտական դժվարություններով ու առանձնահատկություններով։