Պաշտոնական էլ. փոստ

39062661@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԸ 01.04.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին․ նա ՀՀ-ում մարզային այցերն սկսել է Սյունիքից։ Մարզպետը շնորհավորել է տիկին դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական ծառայությունը ստանձնելու կապակցությամբ և ողջունել նրա առաջին այցը Սյունիք։ Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը Մարիկե Մոնրոյ-Վինթերին ընդհանուր տեղեկություններ է փոխանցել մարզի մասին՝ ներկայացնելով Սյունիքի տնտեսության հիմնական...

ԱՎԵՏԻՍ

ԱՎԵՏԻՍ 01.04.2025

  Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա մարտ ամսին ծնվել է 70 երեխա՝ 35 տղա, 35 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 26, -Գորիսի ԲԿ-ում՝ 31, -Սիսիանի ԲԿ-ում՝ 10, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 3 երեխա։

ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 01.04.2025

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ ու առաջարկով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն սկսել է մարզի ուսումնական հաստատությունների հարակից տարածքներով անցնող ճանապարհների երթևեկելի մասերում տեղակայել աղմկոտ գոտիներ։ Դրանք վիբրացիա առաջացնելով՝ ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը՝ այսպիսով ապահովելով հետիոտների անվտանգությունը։

«ԱՐՏԱՎԱԶԴ - 2025» - Ը՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

«ԱՐՏԱՎԱԶԴ - 2025» - Ը՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 28.03.2025

  Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով, Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար կազմակերպում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Այն այս անգամ անցկացվեց Երևանից դուրս՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու «ԶՊՄԿ» ՓԲԸ աջակցությամբ՝ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակի շրջանակներում։ Սյունիքի մարզկենտրոնում կազմակերպված մեծ հանդիսությանը ներկա էին մարզպետի...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ 25.03.2025

  Մարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի Գորիսում), ինչպես նաև Գորիսում հյուպատոսական գործակալություն...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 24.03.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորեպես վերաբերում էին. - ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին, - Օվերն-Ռոն-Ալպի հետ Սյունիքի գործընկերությանը, - Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-02 12:44:10