Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՍՈՒԼԻՍ՝ ԿԱՊԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
19.03.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը և Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են առաջին անգամ կազմակերպվող` Կապանի կամերային ներկայացումների փառատոնի և «Արտավազդ-2025» ամենամյա մրցանակաբաշխության մասին, որն այս տարի տեղի կունենա Կապանում։