Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԱՐՏԱՎԱԶԴ - 2025» - Ը՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

«ԱՐՏԱՎԱԶԴ - 2025» - Ը՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 28.03.2025

  Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով, Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար կազմակերպում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Այն այս անգամ անցկացվեց Երևանից դուրս՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու «ԶՊՄԿ» ՓԲԸ աջակցությամբ՝ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակի շրջանակներում։ Սյունիքի մարզկենտրոնում կազմակերպված մեծ հանդիսությանը ներկա էին մարզպետի...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ 25.03.2025

  Մարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի Գորիսում), ինչպես նաև Գորիսում հյուպատոսական գործակալություն...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 24.03.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորեպես վերաբերում էին. - ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին, - Օվերն-Ռոն-Ալպի հետ Սյունիքի գործընկերությանը, - Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ 24.03.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը արձակուրդից վերադառնալուց հետո աշխատանքային շաբաթվա առաջին օրն սկսել է խորհրդակցությամբ՝ մարզպետի աշխատակազմի ղեկավար պաշտոնյաների ու կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են վերջին շրջանում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքն ու առաջիկա անելիքները, տրվել հանձնարարականներ։

ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ ԳՈՐԻՍԵՑԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ

ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ ԳՈՐԻՍԵՑԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ 21.03.2025

  Մարտի 20-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում Սյունիքի մարզպետի աշխատակազմի կազմակերպած միջոցառման ընթացքում իրենց դիպլոմներն են ստացել դպրոցականների առարկայական օիմպիադայի մարզային փուլի մրցանակակիր աշակերտները։ Դրանք մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից Գորիս, Տեղ ու Տաթև համայնքների 30 աշակերտներին հանձնել է մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Միջոցառմանը ներկա էին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, Գորիսի...

ԲԱՑՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ

ԲԱՑՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ 21.03.2025

  Մարտի 20-ին Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում բացվեց առաջին անգամ անցկացվող՝ Կապանի կամերային ներկայացումների փառատոնը, որը կազմակերպվել է թատրոնի 90-ամյակի շրջանակներում, բայց հավակնում է դառնալ ամենամյա։ Փառատոնն իրականություն է դարձել Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Կապանի դրամատիկական թատրոնի նախաձեռությամբ՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ։ Բացման արարողությանը ներկա էին նաև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 17:37:22