Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐԻՆ՝ ԱՊՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

16.04.2026

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը ապրիլի 16-ին մասնակցել է «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացմանը: Այն տեղի է ունեցել Ագարակ քաղաքի մշակույթի տանը և եզրափակվել Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի գալա համերգով։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրենը, ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։

Հայկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մշակույթը Սյունիքի մարզի զարգացման կարևոր ուղղություններից է։

Այս ծրագրի շրջանակում տարվա ընթացքում շուրջ երեսուն միջոցառում կիրականացվի։ Մշակութային ծրագրերն ընդգրկելու են ոչ միայն Մեղրի, այլև Ագարակ քաղաքը և Շվանիձոր գյուղը։

Միջոցառման ընթացքում Մեղրի համայնքի ղեկավարին է հանձնվել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 14:29:05