Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

16.04.2026

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 26-ին կայանալիք համամարզային շաբաթօրյակին։

Հանդիպմանը ներկա էին մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, ուժային կառույցների, պետական մարմինների մարզային ստորաբաժանումների, առողջապահական հիմնարկների ներկայացուցիչներ։
Մարզպետի տեղակալն անդրադարձավ նախորդ տարվա շաբաթօրյակի ընթացքում ծագած խնդիրներին, որոնք ցանկալի է բացառել այս տարի՝ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին միջոցառման կազմակերպական հարցերը, ներգրավվող ուժերն ու տեխնիկական միջոցները, ինչպես նաև տարածքների բաշխման և պատասխանատուների նշանակման հետ կապված խնդիրները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց աղբահանության կազմակերպմանը, անհրաժեշտ տեխնիկայի և գույքի ապահովմանը, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանմանը։
Արձանագրվեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատանքները պետք է իրականացվեն հավելյալ աշխատուժի օժանդակությամբ և մասնագետների ներկայությամբ։
Այս տարի հատուկ աշխատանքներ են տարվելու նաև զբոսաշրջային նշանակություն ունեցող տարածքների մաքրության համատեքստում, որոնք աշխարհում ներկայանալի դառնալու գրավականներից մեկն են։
Համամարզային այս շաբաթօրյակում ակնկալվում է բնակչության ակտիվ մասնակցությունը։
«Վերջին հեղեղումների պատճառով համայնքների կոմունալ ծառայության աշխատակիցները շատ անելիքներ ունեն, նախընտրելի է, որ բնակիչներն ու փոքր տնտեսվարողներն իրենց ուժերով մաքրեն բակերն ու մերձակա տարածքները», - նշեց Հայկ Հարությունյանն ու ավելացրեց, որ շաբաթօրյակը զուտ մաքրության միջոցառում չէ․ այն գիտակցում և մշակույթ է, որը բնակչության մեջ սերմանում է հոգատարություն ու պատասխանատվություն շրջակա միջավայրի հանդեպ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 15:16:18