Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒԺ, ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ և ԹԻՄԱՅԻՆ ՈԳԻ․ՄԱՐԶՈՒՄ ՕՐԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԷԻՆ
17.04.2026
Ապրիլի 16-ին և 17-ին կայացավ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2026 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը։
Մասնակիցները համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցրած թիմերն էին։
1-3-րդ դասարանի սովորողների պայքարում 1-ին տեղը նվաճեց Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղում էր Գորիսի թիվ 5, իսկ 3-րդ տեղում՝ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը։
4-6-րդ դասարանի սովորողների տարիքային խմբում 1-ին տեղում Կապանի թիվ 5 հիմնական դպրոցն էր, 2-րդ տեղում՝ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, իսկ 3-րդ տեղը գրավեց Կապանի թիվ 1 հիմնական դպրոցը։
1-ին տեղ զբաղեցրած թիմերը կմասնակցեն սպորտլանդիայի եզրափակիչ փուլին, որը կկայանա Վանաձորում։






