Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

21.04.2026

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը մասնակցել են մարզում երկօրյա աշխատանքային շրջայցին և քննարկումների շարքին՝ ուղղված Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի արդյունքների ամփոփմանը։
Միջոցառումներին և համայնքային այցերին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՏԿԵ նախարարության, մարզի համայնքապետարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Մարդը կարիքի մեջ» (PIN) հասարակական կազմակերպության և գործընկեր կառույցների անդամներ։
Այցի ընթացքում գործարկվել է Սիսիանում ներդրված «Սոցիալական տաքսի» ծառայությունը, որը նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու համար։
Տեղի են ունեցել նաև տնայցեր՝ բնակարանային պայմանների հարմարեցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Աշխատանքային քննարկումների ընթացքում վերլուծվել են համայնքային սոցիալական ծառայությունների պատվիրակման ու ֆինանսավորման կայուն մեխանիզմների մշակմանն առնչվող հարցեր։
Համայնք-ՔՀԿ-պետություն համագործակցության այս մոդելը հնարավորություն է տալիս ստեղծել կայուն և հասցեական ծառայություններ, որոնք էապես բարելավում են խոցելի խմբերի կյանքի որակը մարզում։
Սյունիքի դիմակայունության բարձրացմանն ուղղված այս կարևոր ծրագրի արդյունքում մարզի 7 համայնքում արդեն իսկ գործում են անվճար ու հասցեական սոցիալական ծառայություններ։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․․․» ծրագիրն իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ ԵՄ «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 14:29:05